Apple-ի և Google-ի գլխավոր տնօրենները բանակցում են վիճելի պատենտային հարցերի շուրջ

Apple-ի և Google-ի գլխավոր տնօրենները բանակցում են վիճելի պատենտային հարցերի շուրջ

PanARMENIAN.Net - Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը և Google-ի տնօրեն Լարի Պեյջը բանակցություններ են վարում մի շարք հարցերի շուրջ, որոնք վերաբերվում են մտավոր սեփականությանը, ներառյալ շարժական տեխնոլոգիաները, հաղորդում է Ռոյթերսը:

Աղբյուրների տվյալներով, ընկերությունների ղեկավարները հեռախոսային բանակցություններ են ունեցել: Նրանք պայմանավորվել են քննարկել պատենտային հարցերը: Ընկերությունները հրաժարվել են մեկնաբանել Ռոյթերսին այդ տեղեկատվությունը:

Apple-ը և Google-ը գլխավոր մրցակիցներ են շարժական օպերացիոն համակարգերի շուկայում. iOS ծրագրային պլատֆորմն առաջատար է պլանշետային համակարգիչների ոլորտում, Android-ը` սմարթֆոնների:

Partner news
 Ուշագրավ
Անդրեյ Պոնոմարյովը նշանակվել է ֆիքսված կապի բլոկի տնօրենի պաշտոնում
Սենատորները մտադիր են քննարկել ընկերության հարկային ռազմավարությունը երեքշաբթի կայանալիք լսումներում, հրավիրվել է ընկերության ղեկավար Թիմ Կուկը
Արսեն Ղազարյան. Հայկական ընկերություններն այսօր կառավարման համակարգերի պահանջարկ ունեն
Samsung GALAXY S4-ի արժեքը 370000 դրամ է: Սմարթֆոնը կարելի է ձեռք բերել նաև ապառիկ
Partner news