«Ժողովուրդ».Գագիկ Ծառուկյանի սանիկի հերթական մեղադրանքը քավորին![]() 31 օգոստոսի 2012 - 10:01 AMT PanARMENIAN.Net - Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, ԲՀԿ առաջնորդին նոր մեղադրանքներ է ներկայացնում: Վերջերս փակվել է Աբովյանի «Քինգ դելյուքս» ֆուտբոլային դպրոցը, որի հիմնադիր տնօրենն ու հովանավորողը Արթուր Հարությունյանն է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա կատարվածի մեջ մեղադրել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին. «Դպրոցը փակվել է ֆինանսական նեղ պայմանների պատճառով, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տված ֆինանսական վնասների պատճառով: Դպրոցը ես այս տարի էի հիմնել, նոր առաջին լիգա էր, բայց ինքը շատ լավ թիմ էր, որը վերեւներ էր բարձրանալու: Մարզահագուստով, գնդակներով ապահովել էի, մարզադաշտը շատ մեծ խնդրով, մի կերպ պայմանագիրը կապել էինք, օգտագործում էինք: Բայց այդ բարեգործության շնորհիվ փակվեց: Կար 150 երեխա, որոնք անվճար պարապում էին ֆուտբոլ, բոլորին անվճար ֆուտբոլի հագուստով ապահովել էինք»: Partner news Արամ Գրիգորյան. Մենք պահանջելու ենք ՀԾԿՀ-ի ղեկավարի հրաժարականը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում տեղադրված բիոզուգարանը գործում է, իսկ Տաթևում տեխնիկական պատճառով այն չի շահագործվում Նախարարը կոչ արեց իշխանության ներկայացուցիչներին, հետևելով ստեղծված ավանդույթին, կիսել այդ տոնը դպրոցականների հետ Ընտանիքի հայրը վարչապետին խոստացել է, որ եթե կառավարության ղեկավարն իրեն օգնի տան հարցում, ապա անպայման կունենա նաև իր 12-րդ զավակին Partner news |