Ըստ ճապոնական դատարանի, Samsung Electronics-ը չի խախտել Apple-ի պատենտային իրավունքները

Ըստ ճապոնական դատարանի, Samsung Electronics-ը չի խախտել Apple-ի պատենտային իրավունքները

PanARMENIAN.Net - Apple կորպորացիան Ճապոնիայում տանուլ է տվել Samsung Electronics-ի դեմ ներկայացրած պատենտային հայցը: Տոկիոյի դատարանն ուրբաթ օրը որոշել է, որ հարավկորեական ընկերությունը չի խախտել ամերիկյան արտադրողների պատենտները:

Անցած տարվա գարնանը Apple-ը մեղադրել էր մրցակցին iPhone սմարթֆոնների և iPad պլանշետային համակարգիչների արտաքին տեսքը և ինտերֆեյսի տարրերը պատճենելու մեջ: Անցած շաբաթվա վերջին ամերիկյան երդվյալ ատենակալների դատարանը պաշտպանել էր Apple-ին՝ պարտավորեցնելով Samsung-ին վճարել 1.05 մլրդ դոլար:

Ճապոնական դատարանը չի բավարարել Apple-ի հայցը, հաղորդում է Bloomberg-ը:

Վճռի հրապարակումից հետո Samsung-ի բաժնետոմսերն աճել են մեկ տոկոսով` փոխհատուցելով երկուշաթբի օրն ԱՄՆ նորությունների ֆոնի վրա արժեքի նվազումը:

Partner news
 Ուշագրավ
Կորպորացիաները պարզաբանել են, որ այդ հարցումների մասին տվյալների հրապարակումը հնարավոր դարձավ այդ մարմինների հետ պայմանավորվածության արդյունքում
Beeline «Գեղեցիկ համարներ»-ն արդեն կարելի է ընտրել Telcell տերմինալների միջոցով
Լուրեր են շրջանառվում, որ Apple-ը 2013թ. աշնանը կներկայացնի բյուջետային iPhone պլաստիկ կորպուսով՝ iPhone 5S-ի հետ միաժամանակ
Սա առաջին քայլն է, ուղղված սոցցանցում որոնումների պարզեցմանը
Partner news