Այսօր տեղի կունենա ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստը

Այսօր տեղի կունենա ԱԺ  էթիկայի հանձնաժողովի նիստը

PanARMENIAN.Net - Այսօր տեղի կունենա ՀՀ ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվելու է պատգամավորների կողմից «Աժ կանոնակարգ» օրենքով սահմանված էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ հանձնաժողովի ստացած 2 դիմումները: Դիմումներից մեկը ներկայացրել է քաղաքացի Արթուր Զադոյանը, որը ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի դեմ է: Մյուսը ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովի և ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի դեմ է: Վերջիններին մեղադրում են երևանյան DIY ակումբի պայթեցման հետ կապված հայտարարությունների առնչությամբ։ Հիշեցնենք, որ ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկությունների՝ չի բացառվում, որ Կարո Կարապետյանի դեմ ներկայացված դիմումը մերժվի։ Թերթը այս առնչությամբ զրուցել էր Արծվիկ Մինասյանի հետ, ով ասել էր, որ թե Շարմազանովը, թե ինքը սահմանադրական որևէ նորմ չեն խախտել, հակառակը՝շարժվել են հենց Սահմանադրությամբ նախատեսված պատգամավորի խղճի, համոզմունքի և սեփական կարծիքը հրապարակավ արտահայտելու մոտեցումից:

Partner news
 Ուշագրավ
Երևանի Խանջյան, Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցներում այսօր դարձյալ խցանումներ են, որ արդեն մի քանի ժամ են տևում
2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները
«Ծայրամասերից մարդիկ հասնում են կենտրոնո ու մնում շվարած, այդպես չի լինում»,-ասաց քանդակագործ
Partner news