Ոստիկանություն. Ախթալայի միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել![]() 31 օգոստոսի 2012 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Երեկ երեկոյան, ժամը 18.50-ի սահմաններում, անհայտ քաղաքացուց ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ ոմն Բոդոլ հարձակվել է Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի տան վրա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ օգոստոսի 30-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Ախթալա քաղաքի բնակիչ Արսեն Չիչյանը և Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ Էդգար Հախվերդյանը հարձակվել են Կարեն Խաչիկյանին պատկանող Ախթալա քաղաքի Սպանդարյան փողոցի 52-րդ շենքի 10-րդ բնակարանի վրա, կոտրել մուտքի դուռը` ոչնչացնելով ու վնասելով տան գույքը, այնուհետև ոտքերով հարվածել ու վնասել են նշված շենքի բակում կայանված, Կարեն Խաչիկյանի եղբոր «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով պատճառել են առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Կարեն Խաչիկյանը, գալով տուն, իմացել է կատարվածի մասին և հորեղբոր որդու` Վաչագան Խաչիկյանի հետ գնացել են Արսեն Չիչյանի` Ախթալա քաղաքի Աբովյան փողոցի 22 շենքի թիվ 2 բնակարանը, որտեղ դիտավորյալ վնասել և մասամբ ոչնչացրել են նրանց տան գույքը, ռետինե մահակով հարվածներ հասցրել տան անդամներ Բենիկ Չիչյանին, Բավական Չիչյանին և Նունե Խաչիկյանին: Տուժողներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից: Partner news Ծնողին հայտնել էին, որ այն հավաստագիրը, որով երեխան կարող էր անվճար բուժվել, այլևս պիտանի չէ «Խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և ԱՄՆ բարեկամ ժողովրդին»,,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում Իտալիայում արտադրված հատուկ ցանցը պաշտպանում է ոչ միայն կարկտահարությունից, այլ նաև ցրտահարությունից «Կսպասենք մինչև հինգշաբթի»,-ասաց Հայկավանի գյուղապետը Partner news |