Նավամոդելային սպորտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը 4 մեդալ է նվաճել![]() 31 օգոստոսի 2012 - 12:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարության Տեխնիկական մոդելավորման հանրապետական կենտրոնի ներկայացուցիչներից կազմված Հայաստանի հավաքական թիմը մասնակցել է Բուլղարիայի Պազարջիկ քաղաքում տեղի ունեցած նավամոդելային սպորտի Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի ընտրանին հանդես է եկել փայլուն ելույթով, շահել է 2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալ՝ միաժամանակ սահմանելով աշխարհի ռեկորդ: Բացառիկ արդյունքներ է ցուցաբերել երիտասարդների Աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Բաբկեն Շահազիզյանը: Նրա տարբեր դասերում շահած 2 ոսկե, 1 արծաթե մեդալները ճանաչվել են առաջնության լավագույն նվաճումը: Մեր մարզիկը իր հաղթանակները նշանավորել է սահմանելով աշխարհի ռեկորդ: Բրոնզե մեդալի է արժանացել Գայանե Շահազիզյանը: Բարձր արդյունքներ են ցուցաբերել նաև թիմի մյուս անդամները: Մրցաշարին մասնակցել են աշխարհամասի ուժեղագույն թիմերը՝ Անգլիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Բուլղարիայի, Շվեյցարիայի, Հունգարիայի և այլ երկրների հավաքականներ: Partner news Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր
«Եվ հին շենքը, և նոր շենքը ՀՀ սեփականությունն են»,-ասել է նա Օրվա 2րդ կեսին կդիտվի ամպամածության ավելացում, սակայն առայժմ էական տեղումներ չեն սպասվում Բողոքին պատասխանել են, թե վերահաշվարկ է կատարվել, թոշակի չափը փոփոխվել է Partner news |