Արմեն Սողոյան. 2020-ին դեպրեսիան լինելու է ամենատարածված հոգեկան խանգարումը31 օգոստոսի 2012 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Համաձայն միջազգային հետազոտությունների` 2020-ին դեպրեսիան լինելու է ամենատարածված հոգեկան խանգարումը: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ Արմեն Սողոյանը: Նրա խոսքով` դա պայմանավորված է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով, որն ազդում է բնակչության տարբեր խավերի հոգեկան առողջության վրա և հանգեցնում երկարատև սթրեսների: «Վերջին վիճակագրական տվյալների համաձայն` աշխարհի բնակչության շուրջ 15-20 տոկոսը հոգեբանական խնդիրներ ունի, ընդ որում` 3-5 տոկոսը ծանր հոգեկան խանգարումներ: Հայաստանում հաշվառված հոգեբանական խնդիրներ ունեցող մարդկանց թիվը կազմում է 50 հազար, որը բնակչության շուրջ 1,5 տոկոսն է»,- նշեց նա` ընդգծելով, որ իրականում այդ մարդկանց թիվն ավելի շատ է: Սողոյանը նկատեց, որ հայ բնակչության շրջանում դեռևս ընդունված չէ հոգեբանական խնդիրների դեպքում հոգեբանի օգնությանը դիմել, թեև վերջին 15-20 տարիների ընթացքում այդ մշակույթը հետզհետե տարածում է գտնում: «Հոգեբանական խանգարումների համար առավել խոցելի են 15-30 և 41-50 տարիքային խմբերը, որոնք առավել հակված են ենթարկվելու հոգեբանական ճնշումների»,- ասաց նա: Հոգեբույժն անդրադարձավ նաև ինքնասպանություններին` նկատելով, որ ինքնասպանություն գործողների 60 տոկոսից ավելին հոգեկան խանգարումներ ունի: Նա նշեց, որ խանգարումները կարող են պայմանավորված լինել դեռահաս տարիքի խնդիրներով, սոցիալական և հոգեբանական ճնշումներով, ընտանեկան խնդիրներով և այլն: «Չկա ընտանիք, որտեղ հոգեբանական խնդիրներ չլինեն: Բայց մասնագետի օգնության դեպքում հնարավոր է հարթել այդ խնդիրները և խուսափել բարդացումներից»,- նշեց Սողոյանը: Partner news Երևանի Խանջյան, Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցներում այսօր դարձյալ խցանումներ են, որ արդեն մի քանի ժամ են տևում 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները Ռիման արդեն մի քանի ամիս է` ապրում է ՍՕՍ մանկական գյուղում «Ծայրամասերից մարդիկ հասնում են կենտրոնո ու մնում շվարած, այդպես չի լինում»,-ասաց քանդակագործ Partner news |