Խաչատուր Գասպարյան. Հոգեբաններին պետք է ներմուծել դպրոցներ![]() 31 օգոստոսի 2012 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Հոգեբաններին պետք է ներմուծել դպրոցներ: Այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, նման կարծիք հայտնեց ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը: «Հոգեբանները պետք է աշխատեն մանկավարժների, ծնողների հետ, ինչպես նաև աշխատանքներ տանեն դպրոցականների հետ: Այդ դեպքում կրթական դասընթացն ավելի հարթ կընթանա, և երեխաները` հատկապես ավագ դպրոցի աշակերտները ավելի հեշտությամբ կկարողանան հասկանալ միմյանց և հաղթահարել անցումային տարիքի դժվարությունները»,- նշեց նա` հավելելով, որ դա հնարավոր է իրականացնել 12-ամյա կրթության շրջանակում, որը դեռևս վերջնական ձևավորված չէ Հայաստանում: Partner news Երևանի Խանջյան, Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցներում այսօր դարձյալ խցանումներ են, որ արդեն մի քանի ժամ են տևում 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները Ռիման արդեն մի քանի ամիս է` ապրում է ՍՕՍ մանկական գյուղում «Ծայրամասերից մարդիկ հասնում են կենտրոնո ու մնում շվարած, այդպես չի լինում»,-ասաց քանդակագործ Partner news |