Հունգարիայի պետկառույցները հստակ չեն կարողանում ասել ադրբեջանցի մարդասպանն արտահանձնվել է, թե ոչ

Հունգարիայի պետկառույցները հստակ չեն կարողանում ասել ադրբեջանցի մարդասպանն արտահանձնվել է, թե ոչ

PanARMENIAN.Net - Հունգարական պետկառույցները հստակ չեն կարողանում տեղեկություն տրամադրել հայ սպա Գուրգեն Մարգարյանի ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի մասին: Հիշեցնենք, որ ադրբեջանական մամուլում հաղորդագրություն է հայտնվել, որ Սաֆարովն արդեն արտահանձնվել է Ադրբեջանին: Ավելին, «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագրով ներում է շնորհել Սաֆարովին»:

PanARMENIAN.Net ի թղթակիցը փորձել է պարզել Հունգարիայի ԱԳՆ-ում և արդարադատության նախարարությունում, թե որքանով է համապատասխանում իրականությանը այդ հաղորդագրությունը: Սակայն բոլոր վարչություններում և բաժիններում գործակալության թղթակցին տարբեր հեռախոսահամարներ են տրամադրել, որոնց օգնությամբ, իբր, հնարավոր կլինի կապվել իրավիճակին տիրապետող մարդկանց հետ: Եվ այդպես յոթ անգամ: Արդյունքում բաժիններից մեկում նրան առաջարկեցին էլեկտրոնային հարցում ուղարկել, որի պատասխանը դեռ չի ստացվել:

Գուրգեն Մարգարյան

2004 թ. փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարում է Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ,Գործընկերություն հանուն խաղաղությանե ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ես ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել...Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, եւ այստեղ ես իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաեւ երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարեւում էինք, այսինքն` նրանք էին բարեւում, սակայն ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով եւ ժպտացին մեր երեսին: Այդ պահին ես որոշեցի սպանել նրանց, այսինքն լուսադեմին կտրել նրանց գլուխները»:

2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտում է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007թ. փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողնում:

Partner news
 Ուշագրավ
Այնուհետև Մարտակերտ շրջկենտրոնում երկրի ղեկավարն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն
Ադրբեջանական ազգային պլատֆորմը (ԱԱՊ) դիմում է հղել Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովին ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ
Ուսումնարանի շրջանավարտները ազատ կտիրապետեն ռուսերենին ու անգլերենին, ինչպես նաև ադրբեջաներենին
Համանախագահները այցը կսկսեն Բաքվից, նրանք կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, մայիսի 23-ին կժամանեն Երևան
Partner news