Բեջանյանի «Հավերժության ժապավենը» օր օրի թալանվում է![]() PanARMENIAN.Net - Քանդակագործ Դավիթ Բեջանյանի «Հավերժության ժապավենը» պղնձաձույլ արձանը Չարենցավանի մոտ օր օրի թալանվում է: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց քանդակագործի կինը` ՀՀ վաստակավոր արտիստուհի Նադեժդա Սարգսյանը, արձանը շարունակում են թալանել: «Եթե 4 ամիս առաջ` մայիսի սկզբին գողացան արձանի տղամարդու գլուխը, ապա այժմ բացակայում է նաև ոտքը, ինչպես նաև այլ հատվածներ: Ես մի քանի օր առաջ կրկին դիմել եմ ՀՀ մշակույթի նախարարությանը, որը հերթական անգամ խոստացել է զբաղվել այդ հարցով: Բայց առայժմ ոչինչ չի արվում»,- նշեց նա: PanARMENIAN.Net ը փորձեց Երևան-Սևան մայրուղու վրա` Չարենցավանի մոտ 1974թ. կանգնեցված 20մ բարձրությամբ արձանի հետագա ճակատագրի մասին տեղեկանալ մշակույթի նախարարությունից, որտեղից հայտնեցին, որ արձանի գլխի առևանգումից հետո նախարարությունը գողերին գտնելու համար դիմել է Կոտայքի մարզի ոստիկանություն: Անդրադառնալով արձանի վերականգնման հարցին` նախարարությունից հաղորդեցին, որ «Հավերժության ժապավենի» վերականգնման հարցը դրված է օրակարգում, և մնում է միայն լուծել ֆինանսական խնդիրը: Իսկ թե երբ է նախատեսված զբաղվել պղնձաձույլ արձանի վերականգնման համար գումարի հատկացման հարցով, նախարարությունը դժվարացավ հստակ ժամկետներ նշել: Partner news Նա The Doors խմբի հիմնադիրներից է Գործակալությունը տեսագրել է, թե ինչպես են երկու ռուսախոս տղամարդ փող առաջարկում՝ մասնակիցներից մեկի օգտին քվեարկելու համար։ Երկրորդ հորիզոնականում է Ադրբեջանը, երրորդը՝ Ուկրաինան, չորրորդը՝ Նորվեգիան․ առաջին հնգյակը եզրափակեց Ռուսաստանը։ Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանս Թիմմերմանսը մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի մասին Partner news |