ԵԱՀԿ-ն կաջակցի Սյունիքի մարզի տնտեսության դիվերսիֆիկացմանը![]() 31 օգոստոսի 2012 - 17:15 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Սյունիքի մարզում ծրագրերի իրականացման գրասենյակը (ԾԻԳ) ս.թ. օգոստոսից կաջակցի մարզպետարանին մարզի տնտեսության դիվերսիֆիկացման և հանքարդյունաբերության հետ առնչվող տնտեսական անվտանգության ռիսկերի հաղթահարման գործում, ասվումէ ԵԱՀԿ գրասենյակի հաղորդագրության մեջ: Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Սյունիքի մարզի տնտեսության գերիշխող ճյուղ` ներկայացնելով արդյունաբերական արտադրանքի 90 տոկոսը և ընդհանուր ծառայությունների և արտադրանքի 60 տոկոսը: «Թեև հանքարդյունաբերությունը ունի լուրջ դրական ազդեցություն մարզի և պետության տնտեսության վրա, սակայն այն պարունակում է նաև տնտեսական և բնապահպանական ռիսկեր, քանի որ ստեղծում է կախվածություն մեկ արդյունաբերական ճյուղից և սահմանափակում գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացման հնարավորությունները>, նշեց ԵԱՀԿ ԾԻԳ-ի համակարգող Արմեն Շահբազյանը: «Մարզի համար չափազանց կարևոր է պլանավորել աշխատատեղեր այլ ոլորտներում, երբ սպառվեն հանքային ռեսուրսները»: ԵԱՀԿ-ն խորհրդատվություն կտրամադրի Սյունիքի մարզպետարանին` մարզի տնտեսության դիվերսիֆիկացման պլանի մշակման գործում, որը ցույց կտա այլ ոլորտների զարգացման ուղղությունները: Ծրագրի հիմքում կլինի մրցունակ ռեսուրսների և դրանց կապիտալիզացիայի հնարավորությունների վերլուծությունը, ինչը կօգնի ՀՀ կառավարությանըև դոնորներին հստակեցնելու ներդրումային առաջնահերթությունները և ավելի արդյունավետ դարձնելու զարգացմանն ուղղված ջանքերը: Դիվերսիֆիկացման պլանը, որն ակնկալվում է մշակել մինչև տարվա վերջ, համահունչ կլինի մարզի գործող սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի և ազգային Կայուն զարգացման ծրագրի հետ և կօգնի հասնելու նախանշված ցուցանիշներին: ԵԱՀԿ ԾԻԳ-ը հիմնադրվել է Սյունիքում 2006 թ. հունիսին` աջակցելու մարզում տնտեսական և բնապահպանական ծրագրերի իրականացմանը և օժանդակելու մարզի տնտեսական զարգացմանը, բնապահպանական իրազեկվածությանն ու մասնակցությանը և հակազդելու գյուղական աղքատությանը: Partner news «Արմավիայի» 6 օդանավերը կանգնած կմնան օդանավակայանի տարածքում մինչ դատավարության ավարտը Գազի գնի թանկացմամբ պայմանավորված՝ էլեկտրաէներգիայի սակագները կաճեն 8 դրամով, այսինքն՝ բնակիչ բաժանորդների համար 1 կվ էլեկտրաէներգիան կարժենա 38 դրամ Կբացվի Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ չվերթը Ըստ Գ. Բաղրամյանի, էլէներգիայի գինն իսկապես վերանայելու անհրաժեշտություն կար Partner news |