Ադրբեջանցի փորձագետ. Օրենքով Ալիևն իրավունք չուներ հրամանագիր ստորագրել Սաֆարովին ներում շներհելու մասին

Ադրբեջանցի փորձագետ. Օրենքով Ալիևն իրավունք չուներ հրամանագիր ստորագրել Սաֆարովին ներում շներհելու մասին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իրավունք չուներ ստորագրել Հունգարիայից հայրենիք արտահանձնված հայ սպայի մարդասպանին` ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին, ներում շնորհելու մասին հրամանագիրը: Ինչպես Contact.az կայքում գրում է ադրբեջանցի պրոֆեսոր Հանլար Ալիկպերովը, Ադրբեջանի հանրապետության ՔՕ 82.3 հոդվածին համապատասխան, ցմահ ազատազրկումը կարող է փոխարինվել 25 տարի ազատազրկմամբ, բայց ոչ ներումով:

«Ելնելով վերոհիշյալից` Ադրբեջանի Հանրապետության նախագահը ոչ մի պարագայում իրավունք չուներ ներման ակտի միջոցով լիովին ազատություն շնորհել Սաֆարովին և զերծ պահել նրան հետագա անազատությունից: Առավելագույնը, ինչ կարող էր անել երկրի նախագահը, Սաֆարովի ցմահ ազատազրկումը 25 տարի ազատազրկմամբ փոխարինելն էր:

Երկրի նախագահի հրամանագիրը հակասում է Ներման վերաբերյալ 8.4 կետին, որը հաստատվել է 2001թ հուլիսի 18-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի հրամանագրով: Ըստ այդմ, ցմահ դատապարտյալների ներման վերաբրյալ հարցը կարող է դիտարկվել միայն վերջիններիս կողմից պատժի նվազագյույնս 10 տարին կրելուց հետո:

Ներման մասին ակտում նշվում է, որ Սաֆարովը դատապարտվել է Բուդապեշտի մայրաքաղաքային դատարանի կողմից 2006թ ապրիլի 13-ին: Հետևապես, ներման պահին նա 10 տարուց պակաս է պատիժը կրել»,-գրում է Հանլար Ալիկպերովը:

Գուրգեն Մարգարյան

2004 թ. փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարում է Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ,Գործընկերություն հանուն խաղաղությանե ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ես ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել...Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, եւ այստեղ ես իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաեւ երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարեւում էինք, այսինքն` նրանք էին բարեւում, սակայն ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով եւ ժպտացին մեր երեսին: Այդ պահին ես որոշեցի սպանել նրանց, այսինքն լուսադեմին կտրել նրանց գլուխները»:

2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտում է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007թ. փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողնում:

Partner news
 Ուշագրավ
Գիտաժողովի աշխատանքին մասնակցել են 12 գիտնականներ Հայաստանից, Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից ու Հյուսիսային Ամերիկայից
Համատեղ հայտարարությունը հրապարակվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի օրերին
«Կասկած չկա, որ հայերի դեմ ուղղված այդ անմարդկային, կազմակերպված հանցագործությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն էր»,- ասված է Սիսիլինի հայտարարությունում
Հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները
Partner news