Հայաստանը Մոսկվայում Գրքի 25-րդ միջազգային տոնավաճառի կենտրոնական ցուցադրողը կլինի![]() 31 օգոստոսի 2012 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 4-ից 10-ը Հայաստանը Մոսկվայում կմասնակցի Գրքի 25-րդ միջազգային տոնավաճառին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Ինեսա Ալմոյանը: Նրա խոսքով` այս տարվա տոնավաճառին Հայաստանը կլինի կենտրոնական ցուցադրողը, որի տաղավարում ներկայացված կլինեն 300 անվանումից ավելի պետական և մասնավոր պատվերով հրատարակված հայկական գրքեր: 10-12 հոգուց բաղկացած հայկական պատվիրակության կազմում Մոսկվա կմեկնի ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցչությունը, մանկագիր Էդուարդ Միլիտոնյանը, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյանը և այլք: Այս տարի հայկական պատվիրակությունը տոնավաճառում հանդես կգա ծավալուն ծրագրով` կապված Երևանի 2012թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու և Հայ գրատպության 500-ամյակի հետ: Նախատեսված է նաև հայկական նոր ֆիլմերի ցուցադրություն, այդ թվում` ռուսաստանաբնակ ռեժիսոր Աշոտ Ջազոյանի «Օրբելիի կոդը» և «Կոստան Զարյան»: Հայկական պատվիրակության ծրագրում ներառված են նաև վարպետաց դասեր, դասախոսություններ, գրքերի շնորհանդեսներ, ինչպես նաև հանդիպում հայկական սփյուռքի հետ: Partner news Ֆեյսբուքյան «Լուսինե Զաքարյան» էջի նախաձեռնողները բաց նամակ են տարածել 17 մասնակիցներից եզրափակիչ անցան միայն 10-ը ДДТ լեգենդար ռուսական ռոք–խումբը հունիսի 16–ին Երևանում համերգ կանցկացնի Արարողությունը վարում էր ֆրանսիացի դերասանուհի Օդրի Տոտուն Partner news |