Սպառողական գները Հայաստանում մեկ տարում աճել են 2,5 տոկոսով

Սպառողական գները Հայաստանում մեկ տարում աճել են 2,5 տոկոսով

PanARMENIAN.Net - 2012թ. օգոստոսին 2011թ. օգոստոսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102.5%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`102.1%, ոչ պարենային ապրանքներինը`104.7%, ծառայությունների սակագներինը`102.2%,

2012թ. օգոստոսին հուլիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանա- գրվել է 0.4% գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.8%-ով: Ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.1% գնաճ, իսկ ծառայությունների ոլորտում սակագների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Հանրապետության դիտարկվող 9 քաղաքներում 2012թ. օգոստոսին հուլիսի համեմատ արձանագրվել է սպառողական գների 0.6-0.1% նվազում (գնանկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է մայրաքաղաքում), իսկ մյուս 2 քաղաքներում`0.1-0.3% գնաճ:

Partner news
 Ուշագրավ
«Ափսոս չէ՞, որ հայկական դրոշով օդանավերը կանգնած են մնացել արևի տակ, այն ժամանակ, երբ կարող էին թռիչքներ իրականացնել», - նշեց նա:
«Գազպրոմի» մասնաբաժինը «ՀայՌուսգազարդ» ընկերությունում ավելացնելու հարցն են քննարկել Ալեքսեյ Միլլերը և Արմեն Մովսիսյանը
Նախատեսվում է, որ ջրի մատակարարման գինը կնվազի՝ 174, 059 դրամից նվազելով մինչև 166,044 դրամ 1 խմ ջրի համար
Ֆինանսների նախարարն ընդունել է KfW-ի տարածաշրջանային տնօրենին
Partner news