«Սիվիլիթաս»-ում ստուգումների կասեցումը կրկին երկարաձգվել է![]() 1 սեպտեմբերի 2012 - 10:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով «Սիվիլիթաս» հիմնադրամում պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների կասեցումը երկարաձգվել է ևս 30 աշխատանքային օրով, հայտնում են «Սիվիլիթաս» հիմնադրամից: Պետական եկամուտների կոմիտեն «Սիվիլիթաս» հիմնադրամի՝ բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգումներն սկսել էր 22.06.2012թ., որոնք 21.07.2012թ. կասեցվել էին 30 աշխատանքային օրով: «Սա արդեն անհասկանալի է: Հայաստանի նույնիսկ ամենամեծ ձեռնարկություններում, որոնք մի քանի հազար աշխատատեղ ունեն, ստուգումներն անհիմն այսքան չեն ձգձգվում: Այս ամենը վկայում է, որ ստուգումների հետևում այլ նպատակ կա, քան բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտումն է»»,- ասել է «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը: Հիշեցնենք, որ մայիսի 25-ին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը փողերի լվացման հատկանիշներով քրեական գործ է հարուցել, որն առնչվում է Սիվիլիթաս հիմնադրամին և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին: Partner news Երևանի Խանջյան, Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցներում այսօր դարձյալ խցանումներ են, որ արդեն մի քանի ժամ են տևում 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները Ռիման արդեն մի քանի ամիս է` ապրում է ՍՕՍ մանկական գյուղում «Ծայրամասերից մարդիկ հասնում են կենտրոնո ու մնում շվարած, այդպես չի լինում»,-ասաց քանդակագործ Partner news |