Նախագահությունը ՄԱԿ ԱԽ-ում Ֆրանսիայից անցնում է Գերմանիային![]() 1 սեպտեմբերի 2012 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Նախագահությունը ՄԱԿ ԱԽ-ում այսօր Ֆրանսիայից անցնում է Գերմանիային: Ֆրանսիայի մեկամսյա նախագահության հիմնական թեման ու միաժամանակ խոչընդոտը Սիրիայի հարցն էր: «Ըստ սիրիական հարցի, ինչպես ես բազմիցս հայտարարել եմ, Խորհուրդը պառակտված է մնում»,-ասել է Փարիզի ներկայացուցիչը՝ հիշեցնելով, որ վերջին ամիսներին Ռուսաստանն ու Չինաստանը երեք անգամ վետո են դրել արևմտյան բանաձևերի վրա, որոնք պատժամիջոցներ էին սահմանում Դամասկոսի դեմ: Իր նախագահության նախավերջին օրը Ֆրանսիան նախարարական հանդիպում է գումարել Սիրիայի հարցով, որտեղ քննարկվեցին հումանիտար օգնության հարցերը: «Նույնիսկ քննարկման մեջ մեզ չհաջողվեց արդյունքի հասնել»,-խոստովանել է դեսպանը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Partner news Նեչասն ասել է, որ իր որոշման վրա չի ազդել ընդդիմության ճնշումն ի դեմս Սոցիալ-ժողովրդավարական կուսակցության Տուժածների մասին առայժմ տեղեկություն չկա Մասնակցությունը ընտրություններին, որոնց մասնակցել են շուրջ 50 մլն իրանցիներ, կազմել է 80 տոկոս Իրանը փակել է սահմանը, ելնելով անվտանգության նկատառումներից Partner news |