«Չորրորդ ինքնիշխանություն». Հերմինե Նաղդալյանը չի կարողանում «բռի մեջ հավաքել» ՀՀԿ-ական կանանց![]() 1 սեպտեմբերի 2012 - 10:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ Կանանց խորհրդում լուրջ իրարանցում է սկսվել: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։ «Խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո կանանց ՀՀԿ-ական ակտիվը որևէ կերպ չի կարողանում համախմբվել ու «ազգօգուտ» գործեր իրականացնել, քանի որ Կանանց խորհրդի աշխատանքները` հատկապես համայքներում, հիշեցնում է «Կարապի, խեցգետնի ու գայլաձուկի» պատմությունը: Մյուս կարևոր խնդիրը, որը նոր պառակտում է գցել կանանց խորհրդի մեջ, այն է, որ ոչ բոլորն են կարողանում կատարել այդ խորհրդում «ամրագրված» ամենապրիմիտիվ պահանջները, թեկուզ կուսակցական մանր գործերը, ինչն էլ, ըստ էության, այս օրերին նոր խռովության տեղիք է տվել: Իսկ որ ամենաաշագրավն է` ՀՀԿ Կանանց խորհրդի ամենակարող նախագահ Հերմինե Նաղդալյանը չի կարողանում մի շարք համայնքների կանանց իրենց «տեղը նստացնել», քանի որ երևի նրանք այնքան են մեծացել, որ էլ Հերմինեի բռի մեջ չեն կարողանում տեղավորվել: Հավելենք, որ շատ հաճախ համայնքներում գործունեություն իրականացնող ՀՀԿ-ական կանանցից մեծ դժգոհություն ունեն նաև տեղի օրենսդիրներն ու տեղական իշխանիկները, որոնք ամեն կերպ փորձում են ՀՀԿ Կանանց խորհրդում ևս «մաքրազարդումներ» կատարել: Խոսքը հատկապես Մալաթիա-Սեբաստիա համայնքում հայտնի, ժամանակին Հերմինեի «աջ ձեռք» Ռուզաննա Ազիզյանի մասին է, որի հետ վատ հարաբերություններ ունեն և´ ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանը` Լֆիկը, և´ թե համայնքի ղեկավար Դավիթ Օհանյանը: Ի դեպ, վերոնշյալ համայնքում մեզ պատմեցին նաև ընտրական գործընթացներին Ազիզյանի ունեցած հետաքրքիր մասնակցության մասին»,- գրում է թերթը Partner news Նիստին գրանցվել է 104 պատգամավոր Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Իվան Սոլտանովսկուն ընդունեց Էդվարդ Նալբանդյանը «Ընդամենը ընդդիմության բեռն ենք տանում»,- ասաց Գալուստ Սահակյանը Կողմ քվեարկեց 68 պատգամավոր, դեմ՝ 2 և ձեռնպահ՝ 25 Partner news |