Ռամիլ Սաֆարովի գործով տուժող Հայկ Մակուչյանը դիմելու է եվրոպական ատյաններին

Ռամիլ Սաֆարովի գործով տուժող Հայկ Մակուչյանը դիմելու է եվրոպական ատյաններին

PanARMENIAN.Net - Հունգարիայի դատարանի կողմից Ռամիլ Սաֆարովի գործով տուժող ճանաչված Հայկ Մակուչյանն այժմ խորհրդակցում է իրավաբանների հետ, որպեսզի դիմի համապատասխան ատյաններին նաև իր խախտված իրավունքը վերականգնելու համար: «Սաֆարովին ազատ արձակելով խախտվել են նաև իմ իրավունքները: Ներկայումս ես ինտեսիվ խորհրդակցություններ եմ անցկացնում հետագա քայլերը հստակեցնելու համար»: Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների քայլերին, Մակուչյանն ասաց, որ Հունգարիայի իշխանությունները հայտարարել էին, որ չեն արտահանձնի Սաֆարովին, ամեն ինչ շատ անսպասելի էր և ինքը չի կարող որևէ գնահատական տալ Հայաստանի իշխանությունների քայլերին.«Գերատեսչություններին գնահատական տալը իմ գործը չէ, Սաֆարովը դատապարտվել էր ու պետք է կրեր պատիժը: Հայկական կողմը պետք է անընդհատ ձեռքը զարկերակին պահեր, ինչը և արվում էր, սակայն ամեն ինչ շատ անսպասելի եղավ»:

Հիշեցնենք, որ Հայկ Մակուչյանը Գուրգեն Մարգարյանի ընկերն է ու զինակիցը: Նրանք Հունգարիայում միասին են մասնակցել ՆԱՏՕ-ի կազմակերպած անգլերեն լեզվի դասընթացներին: Սպանության գիշերը, Սաֆարովը նաև Հայկին է փնտրել, և միջանցքում գոռացել է, որ սպանելու է բոլոր հայերին: Մինչ ոստիկանների ժամանելը նա կացնով հարվածել է նրա սենյակի դռանը: Հունգարական դատարանը գտել է, որ դա մահափորձ է եղել և գործով տուժող է ճանաչել նաև Հայկ Մակուչյանին: Հայկ Մակուչյանի խոսքով` Ռամիլ Սաֆարովի ադրբեջանցի ընկերը, որը այդպես էլ ոչ մի անգամ չհարցաքննվեց, կարող էր շատ բան պատմել կատարվածի մասին, սակայն ադրբեջանցիներն ամեն ինչ արել են, որ նրան չհարցաքննեն:

Գուրգեն Մարգարյան

2004 թ. փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարում է Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ,Գործընկերություն հանուն խաղաղությանե ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ես ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել...Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, եւ այստեղ ես իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաեւ երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարեւում էինք, այսինքն` նրանք էին բարեւում, սակայն ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով եւ ժպտացին մեր երեսին: Այդ պահին ես որոշեցի սպանել նրանց, այսինքն լուսադեմին կտրել նրանց գլուխները»:

2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտում է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007թ. փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողնում:

Partner news
 Ուշագրավ
Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները
Գրիգորի Այվազյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին
ՀՀԿ-ի համար ամենաբարենպաստ պայմաններն են արմատական բարեփոխումներ կատարելու համար, կարծում է Խոսրով Հարությունյանը
Նա նկատեց, որ գազը մեկ տարուց ավելի թանկացել է, սակայն այդ մասին միայն ընտրություններից հետո հայտարարեցին
Partner news