ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի խորհրդատուն սեմինար կանցկացնի Հայաստանում![]() 1 սեպտեմբերի 2012 - 15:39 AMT PanARMENIAN.Net - ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ընդունել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի Տնօրենների խորհրդի բանկային վերահսկողության և կարգավորման դեպարտամենտի խորհրդատու Սարգիս Յոգուրջյանին: Նա Հայաստան է ժամանել Դաշնային պահուստային համակարգի և ՀՀ կենտրոնական բանկի կողմից համատեղ կազմակերպվող «Ռիսկերի վրա հիմնված վերահսկողություն և ռիսկերի գնահատում» թեմայով հերթական սեմինարի անցկացման կապակցությամբ: Այն Հայաստանում կազմակերպվող հերթական տարածաշրջանային բնույթի դասընթացն է՝ ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների կենտրոնական բանկերի մասնագետների մասնկացությամբ, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը: Ողջունելով հյուրին՝ ԿԲ նախագահը նշել է, որ Սարգիս Յոգուրջյանը Հայաստանի անկախությունից ի վեր մշտապես աջակցել է ՀայաստանիՀանրապետության ֆինանսական համակարգի կայացմանը և միջազգային կառույցներում ինտեգրմանը: ԿԲ նախագահը, մասնավորապես, կարևորել է պարոն Յոգուրջյանի օժանդակությունը ՀՀ կենտրոնական բանկին՝ բանկային վերահսկողական միջազգային չափանիշներիներդրման, ինչպես նաև աշխատակիցների կրթման և վերապատրաստման գործում: Պարոն Յոգուրջյանը բարձր է գնահատել Կենտրոնական բանկի հետ իր երկարամյա և արդյունավետ համագործակցությունը: Նա իր պատրաստակամությունն է հայտնել հետագայում ևս օժանդակել ԿԲ մասնագետների համար վերապատրաստման դասընթացներկազմակերպելուն, ինչպես նաև հույս հայտնել, որ Հայաստանում անցկացվող տարածաշրջանային սեմինարները կկրեն շարունակական բնույթև կներգրավեն մասնակիցների ավելի լայն շրջանակ: Հանդիպման վերջում, Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայացման, ինչպես նաև միջազգային կառույցներումինտեգրման գործում աջակցություն ցուցաբերելու համար, ԿԲ նախագահը Սարգիս Յոգուրջյանին հանձնել է պատվոգիր: Partner news Գագիկ Մակարյան. Իսկ ո՞ւմ հաշվին է իրականացվելու սուբսիդավորումը Սնդդամթերքի անվտանգության ապահովումը ԵՄ հետ ազատ առևտրի մասին պայմանագրին Հայաստանի միանալու գլխավոր պայմաններից է Վահրամ Աթանեսյանն առաջարկեց համապատասխան տեղեկատվություն զետեղել օտարերկրյա ներդրողենրի համար Economist ամսագրում Նախօրեին ՀայՌուսգազարդ ընկերույունը դիմե«լ է Հանրային ծառայությունները կարգավորով հանձնաժողով և խնդրել է վերանայել գազի սակագինը Partner news |