Տարոն Մարգարյան. Մեզ համար դպրոցը եղել է հարազատ տան նման![]() 1 սեպտեմբերի 2012 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, կնոջ և երեխաների հետ այցելել է Երևանի թիվ 177 դպրոց, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Սեպտեմբերմեկյան հանդիսավոր տողանի շարված աշակերտներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին ուղղված իր ողջույնի խոսքում, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է բոլորին նոր ուսումնական տարվա կապակցությամբ և մաղթել հաջողություններ ուսման մեջ. «Սեպտեմբերի 1-ին մեր երեխաներին դպրոց ուղեկցելը, իմ կարծիքով, ոչ միայն լավ ավանդույթ է, այլև հրաշալի առիթ թեկուզ կարճ ժամանակով դպրոցական տարիները վերհիշելու համար: Իսկ այն, որ մեզ համար դպրոցը եղել է հարազատ տան նման, վստահ եմ, համաձայն եք բոլորդ: Ու հենց այս զգացումն է, որ առաջին հերթին կուզեի մենք` ծնողներս, փոխանցեինք մեր երեխաներին, ինչը, հաստա՛տ, շատ մեծ նշանակություն կունենա ուսման հանդեպ նրանց վերաբերմունքի հարցում: Լավ կրթություն և հայեցի դաստիարակություն ստացած սերունդն է ապահովելու մեր երկրի ապագան։ Մեր վաղվա օրը հենց այս երեխաների ձեռքերով է կերտվելու և նրանք են շենացնելու մեր երկիրն ու մեր սիրելի մայրաքաղաքը։ Հենց այս վստահությամբ էլ եկեք շնորհավորենք բոլորիս գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ ու բարի երթ և ուսման մեջ նորանոր հաջողություններ մաղթենք մեր երեխաներին»,-նշել է քաղաքապետը: Այնուհետ Տարոն Մարգարյանը շրջել է դպրոցի բոլոր առաջին դասարաններով, զրուցել փոքրիկների հետ: Երեխաները քաղաքապետին խոստացել են լավ սովորել և դառնալ Հայաստանի Հանրապետության արժանի քաղաքացիներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է նաև դպրոցի այլ դասասենյակներով, ծանոթացել շենքային պայմաններին և մեկ անգամ ևս վստահեցրել ծնողներին ու ուսուցիչներին, որ ուսումնական հաստատությունների նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունը լինելու է շարունակական: Partner news Երևանի Խանջյան, Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցներում այսօր դարձյալ խցանումներ են, որ արդեն մի քանի ժամ են տևում 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները Ռիման արդեն մի քանի ամիս է` ապրում է ՍՕՍ մանկական գյուղում «Ծայրամասերից մարդիկ հասնում են կենտրոնո ու մնում շվարած, այդպես չի լինում»,-ասաց քանդակագործ Partner news |