ՊՆ. Հատկապես վերջին շրջանում Ադրբեջանն ավելի հաճախ է խախտում հրադադարի ռեժիմը![]() 1 սեպտեմբերի 2012 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական մամուլի տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, «մենք հրադադարի ռեժիմ չենք խախտել»: Այս մասնի PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Իսկ նրա մասին, թե ադրբեջանցի զինծառայող է վիրավորել` ոչինչ չեմ կարող ասել, թող իրենք մեկնաբանեն: Ի դեպ, վերջին շրջանում բացի իրենց զոհերից ոչինչ չեն ստացել», - ասաց Հովհաննիսյանը: PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե արդյո՞ք վերջին իրադարձությունների ֆոնին ադրբեջանցիներն ավելի ագրեսսիվ չեն դարձել, ՊՆ խոսնակն ասաց, որ «դժվար է ասել», քանի որ հատկապես վերջին շրջանում Ադրբեջանն ավելի հաճախ է խախտում հրադադարի ռեժիմը: Արծրուն Հովհաննիսյանն իր խոսքում նշեց նաև, որ ադրբեջանցիների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ընթացքում հայկական կողմը վիրավորներ և զոհվածներ չունի: Այսօր ադրբեջանական մամուլը տեղեկություն էր տարածել, թե Հայաստանը կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել: Partner news Գրիգորի Այվազյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ՀՀԿ-ի համար ամենաբարենպաստ պայմաններն են արմատական բարեփոխումներ կատարելու համար, կարծում է Խոսրով Հարությունյանը Նա նկատեց, որ գազը մեկ տարուց ավելի թանկացել է, սակայն այդ մասին միայն ընտրություններից հետո հայտարարեցին Այս առիթով Ստրասբուրգ է մեկնել ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Partner news |