Ավարտվել է Արթուր Շիլաջյանի անվան թենիսի հուշամրցաշարը![]() 3 սեպտեմբերի 2012 - 12:29 AMT PanARMENIAN.Net - «Օրանժ Թենիս» ակումբում ավարտվել են պատանեկան միջազգային հինգ մրցաշարերը, որոնք ընթացել են հինգ շաբաթ շարունակ: Վերջինն անցկացվում էր Արթուր Շիլաջյանի անվան թենիսի հուշամրցաշարը, որտեղ պայքարում էին մինչև 14 և 16 տարեկան տղաներն ու աղջիկները: Մրցաշարում հաջող են հանդես եկել հայ պատանի թենիսիստները: Մինչև 14 տարեկան աղջիկների եզրափակչում Լինդա Օհանյան-Միլենա Ավետիսյան (Հայաստան) զույգը առավելության է հասել Լուսինե Զորանյանի (Հայաստան ) և Տատյանա Մակարովայի (Ռուսաստան) նկատմամբ: Մինչև 16 տարեկան տղաների զուգախաղի հաղթող են դարձել Արշակ Ղազարյանը և Սուրեն Բաղդասարյանը, որոնք եզրափակչում պարտության են մատնել Ալեքսանդր Բակշի- Իրակլի Մետրևելի (Վրաստան) զույգին: Իսկ մինչև 16 տարեկան տղաների պայքարում Արշակ Ղազարյանը զբաղեցրել է 2-րդ տեղը` պարտվելով Ալեքսանդր Բակշիին: Partner news Նորարարությունը ուժի մեջ կմտնի 2014-2015թթ. խաղաշրջանում Վերջին ժամանակներս կիսապաշտպանը հազվադեպ է հանդես գալիս «Կուբանի» հիմնական կազմում Ըստ մարզչի, հայ ֆուտբոլիստի տրանսֆերը կազմում է 30 մլն եվրո Ֆուտբոլիստը խոստովանել է, որ եզրափակչում որոշ ֆուտբոլիստներ հոգնած էին Partner news |