Այսօր Հայաստան է ժամանում Արգենտինայի արտգործնախարարը![]() 3 սեպտեմբերի 2012 - 12:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով սեպտեմբերի 3-5-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Արգենտինայի Հանրապետության արտաքին գործերի և պաշտամունքի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանը: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, այցի ընթացքում Արգենտինայի ԱԳ նախարարին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, վարչապետ Տիգրան Սարգսյանը: Տեղի կունենան Հայաստանի և Արգենտինայի ԱԳ նախարարների բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը: Հեկտոր Մարկոս Թիմերմանը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Partner news ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին «Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը Partner news |