Հունգարացի հայագետ. Վաղը Հունգարիայում մեծ բողոքի ակցիա է լինելու![]() 3 սեպտեմբերի 2012 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Վաղը Հունգարիայում մեծ բողոքի ակցիա է լինելու՝ կապված ՍաՖարովի արտահանձնման հետ: Ակցիային իրենց մասնակցությունը հաստատել են հազարավոր հունգարացիներ: Այս մասին յասօր , Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հունգարացի հայագետ Բենեդեկ Զիգմոնդը: Զիգմոնդը նշեց, որ ինքը հպարտ է, որովհետև հունգարացիները արտահայտեցին իրենց կամքը՝ դեմ գնալով կառավարությանը.« Հունգարացիները ցույց են տվել և շարունակում են ցույց տալ, որ հայերի կողքին են: Այս ընթացքում նրանք հանդես են եկել մի շարք ակցիաներով, և այսօր էլ ես այստեղ եմ և խոսում եմ ոչ թե իմ երկրի կառավարության, այլ իմ ժողովրդի անունից և ասում եմ, որ մենք հայերի կողքին ենք»: Նա նշեց, որ Սաֆարովի արտահանձնումը դատապարտող հայտարարությամբ են հանդես եկել հունգարական 2 ընդդիմադիր կուսակցություններ, ինչպես նաև՝ տեղի կաթոլիկ եկեղեցին: Զիգմոնդը Հունգարիայի այս քայլը բացատրում է նրանով, որ այժմ Հունգարիան ծանր տնտեսական ճգնաժամի մեջ է, բացի այդ կառավարությունը նախապես Ադրբեջանից երեշխիք է ստացել, որ հանցագործը կաշարունակի կրել պատիժը: Նա պնդում է, որ Հունգարիայի իշխող կուսակցությունը իրականում հայամետ է: Նա նշեց նաև, որ վաղը և հետագա ակցիաների ժամանկ էլ ժողովուրդը պահանջելու է, որ կառավարությունը միջազգային բոլոր հարթակներում պայքարի, որ Սաֆարովը բանտարկվի կամ Ադրբեջանում կամ որևէ այլ երկրում: ![]() Գուրգեն Մարգարյան 2004 թ. փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարում է Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ,Գործընկերություն հանուն խաղաղությանե ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ես ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել...Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, եւ այստեղ ես իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաեւ երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարեւում էինք, այսինքն` նրանք էին բարեւում, սակայն ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով եւ ժպտացին մեր երեսին: Այդ պահին ես որոշեցի սպանել նրանց, այսինքն լուսադեմին կտրել նրանց գլուխները»: Partner news Ծնողին հայտնել էին, որ այն հավաստագիրը, որով երեխան կարող էր անվճար բուժվել, այլևս պիտանի չէ «Խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և ԱՄՆ բարեկամ ժողովրդին»,,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում Իտալիայում արտադրված հատուկ ցանցը պաշտպանում է ոչ միայն կարկտահարությունից, այլ նաև ցրտահարությունից «Կսպասենք մինչև հինգշաբթի»,-ասաց Հայկավանի գյուղապետը Partner news |