Արտակ Բեգլարյան. Հունգարիայի կառավարությունը բավական բացասական համբավ ունի Արևմուտքում

Արտակ Բեգլարյան. Հունգարիայի կառավարությունը բավական բացասական համբավ ունի Արևմուտքում

PanARMENIAN.Net - Քաղաքագետ Արտակ Բեգլարյանը, Ստեփանակերտում հրավիրված մամուլի ասուլիսում, անդրադառնալով Սաֆարովի արտահանձնման ու ներման դեպքին, նշեց, որ և միջազգային հանրության, և հայության ուշադրությունը և դժգոհությունը առաջին հերթին պետք է սևեռվեն ոչ թե Հունգարիայի, այլ կատարվածի հիմնական մեղավոր ու պատասխանատու Ադրբեջանի վրա: «Ցավոք, արձագանքներից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հունգարիան մեղքի իր բաժինով հանդերձ դառնում է քավության նոխազ, իսկ ադրբեջանական իշխանությունները կրկին խուսափում են համապատասխան ու համարժեք դատապարտումից և պատժից»:

Խոսելով Հունգարիայի կառավարության քայլի պատճառների մասին՝ Արտակ Բեգլարյանը նշեց, որ վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությունը բավականին բացասական համբավ ունի Արևմուտքում, քանի որ երբեմն-երբեմն ԵՄ-ին մեղադրում է գաղութարարության մեջ և ավտորիտար քաղաքականության որոշ միտումներ է ցուցաբերում: Ֆինանսական լուրջ խնդիրներ ունենալով՝ Հունգարիան երկար ժամանակ է բանակցում է ԵՄ-ի հետ ֆինանսական աջակցություն ստանալու համար, որի դիմաց ԵՄ-ը պահանջում է ընդունել որոշ բարեփոխումներ բարձրացնելու համար Հունգարիայի քաղաքական կայունությունն ու կանխատեսելիությունը: «Դժվարությունների հանդիպելով ԵՄ հետ բանակցություններում՝ Օրբանի կառավարությունը գտավ շատ հեշտ միջոց վարկային գումարներ ընդգրկելու համար, այն է՝ Սաֆարովին անաղմուկ կերպով հանձնեց Ադրբեջանին: Այստեղ պետք է ուշադիր լինել, որ բաքուն ոչ թե 3 մլրդ. եվրո է տվել սաֆարովի ազատության համար, այլ այդքան եվրոյի վարկ տրամադրելու խոստում է տվել, ինչը նշանակում է, որ այդ գումարը տոկոսով ու վերադարձնելու հստակ պարտավորությամբ է տալու: Թե չէ Ադրբեջանը ո՛չ այդքան հարուստ է, ո՛չ էլ, առավել ևս, ոչ մի քաղաքացու և նույնիսկ հայասպան «հերոսի» ազատությունը չի կարող այդքան թանկ լինել ադրբեջանական իշխանությունների համար: Վառ ապացույցը Ադրբեջանում պարբերաբար կատարվող մարդու իրավունքների խախտումների աղաղակող ու զանգվածային դեպքերն են: Ավելին, ես չեմ զարմանա, որ Հունգարիան այդպես էլ չստանա խոստացված վարկը Ադրբեջանից ու Թուրքիայից»,- նշեց քաղաքագետը:

Գուրգեն Մարգարյան

2004 թ. փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարում է Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ,Գործընկերություն հանուն խաղաղությանե ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ես ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել...Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, եւ այստեղ ես իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաեւ երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարեւում էինք, այսինքն` նրանք էին բարեւում, սակայն ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով եւ ժպտացին մեր երեսին: Այդ պահին ես որոշեցի սպանել նրանց, այսինքն լուսադեմին կտրել նրանց գլուխները»:

2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտում է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007թ. փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողնում:

Partner news
 Ուշագրավ
Լուկաշենկոն համաձայն է հանդես գալ որպես միջնորդ ղարաբաղյան կարգավորման հարցում
Սերժ Թանկյանը միացել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության նախաձեռնած ստորագրահավաքին
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլման Աբդուլայևը հայտարարել է, թե զբոսաշրջիկների այցելությունները Լեռնային Ղարաբաղ անօրինական են և վտանգավոր:
Թուրքիայում վերսկսված հակակառավարական ցույցերի ժամանակ ոստիկանները մտել են Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատուն
Partner news