Ռուբեն Բաբայան. Սաֆարովի էքստրադիցիան Հայաստանի համար խաղաքարտ է![]() 3 սեպտեմբերի 2012 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Գրականագետ Վարդան Դևրիկյանի համար Ռամիլ Սաֆարովի էքստրադիցաիան Հայաստանի կրած այն պարտություններից է, որի շուրջ կարող է համախմբվել հասարակությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ Հայաստանը պետք է որոշակի պետական հայեցակարգ մշակի այս հարցում, որը բաղկացած կլինի հետևյալ քայլերից ` Սաֆարովին Ինտերպոլով հետախուզում, ինչպես նաև տարատեսակ ակցիաների իրականացում, որոնք պետք է լինեն տարբեր բնյութի. «Հարաբերությունների կասեցումից բացի, տարբեր անհատական մակարդակներով Հունգարիայի հետ համագործակցության դադարեցում, դա կարող է լինել ինչպես տուրիստական ոլորտում, այնպես էլ օրինակ՝ գիտական» : Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, հակառակը, կարծում է, որ Սաֆարովի էքստրադիցիան ոչ թե պարտություն է Հայաստանի համար, այլ խաղաքարտ. «Եթե մեր իշխանությունները նախօրոք իմացել են Սաֆարովի էքստրադիցիայի մասին և որևէ քայլ չեն ձեռնարկել, ճիշտ են արել, քանի որ այսպիսով Հայաստանը խաղաքարտ է ձեռք բերել Ադրբեջանի դեմ, որը պետք է կարողանա ճիշտ օգտագործել» : Բաբայանը կարծում է նաև, որ Հայստանը չպետք է դադարեցնի բանակցային գործընթացը, ուղղակի պետք է բանակացային գործընթացում ևս օգտագործի այս խաղաքարտը : Իսկ Վարդան Դևրիկյանը համաձայն չէ և կարծում է, որ Սաֆարովի դեպքը նույնիսկ Ադրբեջանի միջազգային վարկի վրա որևէ ազդեցություն չի ունեցել : ![]() Գուրգեն Մարգարյան 2004 թ. փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարում է Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ,Գործընկերություն հանուն խաղաղությանե ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ես ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել...Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, եւ այստեղ ես իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաեւ երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարեւում էինք, այսինքն` նրանք էին բարեւում, սակայն ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով եւ ժպտացին մեր երեսին: Այդ պահին ես որոշեցի սպանել նրանց, այսինքն լուսադեմին կտրել նրանց գլուխները»: Partner news Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել Համացանցում առավոտյան տեղեկություններ էին տարածվել, որ զոհված զինվորի ծնողները դին բերում են Երևան՝ Կառավարության դիմաց իրենց բողոքն արտահայտելու նպատակով Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանի խոսքով այս կարկուտը նախորդից շատ ավելի թույլ էր, բայց վնասներ պատճառել է Partner news |