Ռուսաստանն այնուամենայնիվ դատապարտեց Սաֆարովի արտահանձնումն ու ներումը![]() PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարարությունն այնուամենայնիվ մեկնաբանել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից արտահանձնելու փաստը, որը հաջորդ իսկ օրը ներում ստացավ Իլհամ Ալիևի հրամանագրով: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի պաշտոնական մեկնաբանության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ռուսաստանում, որը նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր է, խորը մտահոգությամբ ընկալեցին հաղորդագրությունները Բաքվում ադրբեջանցի զինծառայող Ռ. Սաֆարովին ներում շնորհելու մասին, որը դատապարտվել էր ցմահ բանտարկության 2004թ. Հունգարիայում առանձնակի դաժանությամբ հայ սպայի սպանության համար, ինչպես նաև Հունգարիայի կողմից նրան արտահանձնելու որոշումը: Գտնում ենք, որ ադրբեջանական, ինչպես նաև հունգարական իշխանությունների այս գործողությունները հակասում են այն ջանքերին, համաձայնեցված միջազգային մակարադակով, առաջին հերթին ԵԱՀԿ ՄԽ գծով, որոնք ուղղված են հակամարտության գոտում լարվածության նվազեցմանը: Ակնկալվում է, որ համապատասխան գնահատական կտան նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»: ![]() Գուրգեն Մարգարյան 2004 թ. փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարում է Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ,Գործընկերություն հանուն խաղաղությանե ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ես ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել...Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, եւ այստեղ ես իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաեւ երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարեւում էինք, այսինքն` նրանք էին բարեւում, սակայն ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով եւ ժպտացին մեր երեսին: Այդ պահին ես որոշեցի սպանել նրանց, այսինքն լուսադեմին կտրել նրանց գլուխները»: Partner news Ուսումնարանի շրջանավարտները ազատ կտիրապետեն ռուսերենին ու անգլերենին, ինչպես նաև ադրբեջաներենին Համանախագահները այցը կսկսեն Բաքվից, նրանք կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, մայիսի 23-ին կժամանեն Երևան Անցած ամիս հայտնի թուրք դաշնակահար Ֆազիլ Սայը նույնպես դատապարտվեց 10 ամսվա ազատազրկման Մարգարեի հասցեին արտահայտությունների համար Ամեն դեպքում Մոնսերատ Կաբալյեն կհայտնվի շատ պատշաճ շրջապատում տասնյակից ավելի ֆրանսիացի խորհրդարանականների, դիվանագետների ու ռուս պատգամավորների հետ միասին Partner news |