Շախմատի Օլիմպիադա. Հայաստան-Ռուսաստան հաշիվն է 0,5-1,5

Շախմատի Օլիմպիադա. Հայաստան-Ռուսաստան հաշիվն է 0,5-1,5

PanARMENIAN.Net - Ստամբուլում ընթացող Շախմատի համաշխարհայի Օլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը խաղում է Ռուսաստանի դեմ:

Հայաստանի երրորդ համար Վլադիմիր Հակոբյանը սև խաղաքարերով ոչ ոքի է խաղացել Սերգեյ Կարյակինի հետ: Հանդիպումն ավարտվել է 31-րդ քայլին: Հայաստան-Ռուսաստան հաշիվն է 0,5-1,5:

Մինչ այդ Լևոն Արոնյանը զիջել էր Վլադիմիր Կրամնիկին:

Սերգեյ Մովսիսյան-Ալեքսանդր Գրիչուկ և Գաբրիել Սարգսյան-Դմիտրի Յակովենկո պարտիաները դեռ շարունակվում են: Հայ գրոսմայստերները խաղում են սպիտակ խաղաքարերով:

Partner news
 Ուշագրավ
Ֆուտբոլիստը խոստովանել է, որ դա ողջ թիմի ու նրա գործընկերների նվաճումն է նաև
Մխիթարյան. Այժմ ես «Շախտյորի» խաղացող եմ և իմ բոլոր մտքերը կապված են այդ ակումբի հետ
Նա հաղթել է իր բոլոր մրցակիցներին և հասել մինչև եզրափակիչ
Մայիսի 21-ին հայ ֆուտբոլիստները 1-ին հանդիպումն են անցկացնելու
Partner news