Սաֆարովի իրական գինը 15 մլրդ եվրո՞ է![]() 3 սեպտեմբերի 2012 - 21:25 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանում պնդում են, որ Ռամիլ Սաֆարովը ազատ է արձակվել` Ադրբեջանի կողմից հունգարական պետական պարտքի մասը գնելու դիմաց, որն արժե 2-3 մլրդ եվրո: Սակայն դա ճիշտ չէ, ավելի ճիշտ, այնքան էլ ճիշտ չէ: Իրականում, Խոսքը թուրք-ադրբեջանական համատեղ օպերացիայի մասին է, որը ուղղակիորեն կապված է Հունգարիայի կողմից 15 մլրդ եվրո արժողությամբ վարկի ստացման հետ»,-գրում է ադրբեջանական haqqin.az կայքը: Ներկայումս Հունգարիան պատրաստվում է Ադրբեջանից և Թուրքիայից ստանալ կարճաժամկետ պարտք` 3 մլրդ դոլար արժողությամբ պետական պարտատոմսերի հիման վրա, որի տեղափոխմամբ զբաղվելու է թուրքական բրոքերական կազմակերպությունը: Այս մասին 2012թ օգոստոսի 2-ին հայտարարություն է տարածել Reuters-ը: Իր հերթին «Նեպսաբադշաղ» պարբերականը գրում էր, որ օգոստոսի 4-ին պետական պարտքի կառավարման հունգարական կենտրոնը հաղորդել է, որ պետական պարտատոմսերի բացթողում չի լինի, քանի դեռ Հունգարիան որոշում չի կայացրել պարտք վերցնել Արժույթի միջազգային հիմնադրամից: «Պարտատոմսերի իրացման խնդիրը անմիջականորեն կապված է Հունգարիայի կողմից ԱՄՀ-ից խնդրվող վարկի ստացման հետ: Հունգարիայի կողմից ԱՄՀ-ի 15 մլրդ եվրո արժողությամբ վարկի ստացման վերաբերյալ բանակցությունները դժվար են առաջ գնում: Արևմուտքում, կարծես թե որոշել են, որ գումարը պետք է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին` 2014-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի համար: Ներկայումս Հունգարիայի ֆինանսական կայունությունը վտանգի տակ է: 2012թ գնաճի ամենաբարձր մակարդակը ԵՄ երմրների թվում, գրանցվել է այս երկրում` 5,7 տոկոս:» Եթե Հունգարիան կարողանա ստանալ ԱՄՀ վարկը, ապա կկարողանա հանգիստ որոշել` վերադարձնել ադրբեջանա-թուրքական վարկը, թե ոչ: Բացի բարոյական բավարարվածությունից, այս գործորքը կարող է Ադրբեջանին բերել նաև նյութական շահաբաժին: Հունգարիան Հունաստան չէ, ճգնաժամն էլ աստիճանաբար նահանջում է, իսկ հունգարական պարտքի մի մասը գնելու փաստը ողջ հունգարական պարտքն ավելի լիկվիդային կդարձնի»,-գրում է haqqin.az: Հայ սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպան Ռամիլ Սաֆարովը օրերս արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրան ներում է շնորհվել երկրի նախագահի կողմից: Ի պատասխան այս քայլին, Հայաստանը խզել է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները: ![]() Գուրգեն Մարգարյան 2004 թ. փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարում է Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ,Գործընկերություն հանուն խաղաղությանե ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ես ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել...Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, եւ այստեղ ես իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաեւ երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարեւում էինք, այսինքն` նրանք էին բարեւում, սակայն ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով եւ ժպտացին մեր երեսին: Այդ պահին ես որոշեցի սպանել նրանց, այսինքն լուսադեմին կտրել նրանց գլուխները»: Partner news Սերգեյ Լավրով. Գոյություն ունեցող ստատուս քվոն, անկասկած, անընդունելի է «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգևատրվել են ազատամարտիկներ Արարատ Ավանեսյանը և Արթուր Գասպարյանը Այս ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց
Գիտաժողովի աշխատանքին մասնակցել են 12 գիտնականներ Հայաստանից, Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից ու Հյուսիսային Ամերիկայից Partner news |