Թուրքիան տեղյակ է եղել և օգնել է Ադրբեջանին Սաֆարովի հարցում![]() 4 սեպտեմբերի 2012 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը երեկ կայացած մաուլի ասուլիսի ժամանակ կարծիք էր հայտնել, որ Թուրքիան մտահոգված է Ադրբեջանի՝ Սաֆարվին Բաքու տանելու խնդրով, քանի որ այս կերպ պարզ է դառնում, որ Ադրբեջանը շատ բաներ կարող է նքնուրույն անել՝ առանց հաշվի առնելու պաշտոնական Անկարայի կարծիքը: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, թե հնարովոր է , որ Թուրքիան իսկապես տեղյակ չի եղել այս ամենին, ասաց , որ ծանոթ լինելով թուրքական դիվանագիտությանը, կարծում է, որ Թուրքիան ոչ միայն տեղյակ է եղել, այլև գործի է դրել իր բոլոր կապերը, որ Սաֆարովը հայտնվի Բաքվում.«Թուրքերը հիմա կսպասեն, կտեսնեն ինչպիսին են արձագանքները , հետո մի հերթապահ բան կասեն: Եթե Եվրոպան պատժի Ադրբեջանին, նրանք, բնականաբար, չեն խոսոտովանի, որ օգնել են իրենց փոքր եղբորը: Ես հակված եմ մտածելու, որ Թուրքիան այս ամենի մեջ ներգրավված եղել է»: Անդրադառնալով ՀՀ իշխանությունների դիվանագիտական պատասխանին, թուրքագետը չհամաձայնեց այն կարծիքի հետ , թե դրանք կոշտ են եղել.«Հայաստանը գործել է դիվանագիտական էթիկայի կանոններին համապատասխան, որևէ կոշտ բան չի արվել, այն ինչ արվել է եղել է համարժեք պատասխան այդ հանցագործ համագործակցությանը»: Ռուբեն Մելքոնյանը տեղին չհամարեց նաև անհանգստությունը Հունգարիայի հայ համայնքի համար.«Այս պահին Հունգարայի հայերն ավելի շատ ներողություններ են ստանում, քան՝ սպառնալիքներ: Դիվանագիտական հարաբերությունների կասեցումը տեղի հայերի վրա չի անդրադառնա: Հունգարիան գիտակցում է ՝ ինչ է տեղի ունեցել և ամեն ինչ անելու է հայերի ներմանը արժանանալու համար»: ![]() Գուրգեն Մարգարյան 2004 թ. փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարում է Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ,Գործընկերություն հանուն խաղաղությանե ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ես ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել...Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, եւ այստեղ ես իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաեւ երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարեւում էինք, այսինքն` նրանք էին բարեւում, սակայն ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով եւ ժպտացին մեր երեսին: Այդ պահին ես որոշեցի սպանել նրանց, այսինքն լուսադեմին կտրել նրանց գլուխները»: Partner news
Բաքուն պետք է բանակցություններ սկսի ԼՂՀ հետ իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների վերացման շուրջ` ներառյալ առկա ստատուս քվոն, ասել է նա Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները Գրիգորի Այվազյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին Partner news |