ՀԱՊԿ. Հայաստանում ռազմական նշանակության գործարան կբացվի![]() 4 սեպտեմբերի 2012 - 15:36 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ մասնակիցները պայմանավորվում են իրենց տարածքներում գործարաններ ու պաշտպանական նշանակության օբյեկտներ բացելու վերաբերյալ: Ռազմական գործարաններ կբացվեն ինչպես Ռուսաստանի տարածքում, այնպես էլ ԱՊՀ երկրներում, որոնք ՀԱՊԿ անդամ են՝ Հայաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում ու Տաջիկստանում: Այժմ ռուսական կողմը մշակում է նախագծի համար անհրաժեշտ ընդհանուր փաստաթղթերի պատրաստման հարցը: Ինչպես հայտնում է «Իզվեստիան», արդյունաբերական առևտրի նախարարության վրա հղումով, գերատեսչությունը օրենսդրական բազա է պատրաստում այդ ոլորտում համագործակցության համար: «Առանձին հարց է ռազմական տեխնիկայի արտադրության գործարանների ստեղծումը ՀԱՊԿ շրջանակներում: Մենք ռազմատնտեսական համագործակցության երկարաժամկետ ծրագրեր ենք մշակում այդ ոլորտում»,-ասել է ոլորտում աշխատող պաշտոնյան: ՀԱՊԿ մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հաստատել է, որ մասնակից երկրները քննարկում են համատեղ ռազմական արտադրություն ստեղծելու մտադրությունը: Արտադրական միավորումները Ռուսաստանը չպետք է տեղակայի միայն իր տարածքում: «Մենք հասկանում ենք, որ մեր գործընկերները ենթադրում են ներդրումներ անել, հուսալով, որ հանասելիություն կստանան որոշո տեխնոլոգիաներին: Վերջնական արտադրանքը կարող է արտադրվել Ռուսաստանի սահմաններից դուրս»,-ասել է Վլադիմիր Գուտենևը: Partner news «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգևատրվել են ազատամարտիկներ Արարատ Ավանեսյանը և Արթուր Գասպարյանը Այս ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց
Գիտաժողովի աշխատանքին մասնակցել են 12 գիտնականներ Հայաստանից, Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից ու Հյուսիսային Ամերիկայից Համատեղ հայտարարությունը հրապարակվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի օրերին Partner news |