Արկադի Տեր-Թադևոսյան. Սաֆարովը շուտով գլխացավանք է դառնալու Ադրբեջանի համար![]() 4 սեպտեմբերի 2012 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը կարծում է, որ Սաֆարովի էքստրադիցիան պլանավորված է եղել Թուքիայի և Ադրբեջանի հետ համատեղ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը` նշելով, որ, ինքը կարծում է, Սաֆարովի էքստարադիցիան թուրք-ադրբեջանական պլանի միայն մի մասն է. «Նրանք արդեն ամեն ինչ պլանավորել են և այժմ ինչ քայլ էլ անի Հայաստանը, նրանք պատասխանի պատրաստի տարբերակն ունեն»: Կոմանդոսը կարծում է, որ այս քայլն Ադրբեջանն արել է Ալիևի վարկանիշը հասարակության մեջ բարձրացնելու համար : Նա նաև համոզված է, որ Սաֆարովը շուտով գլխացավանք է դառնալու Ադրբեջանի համար. «Նրանք շատ շուտով կսպանեն Սաֆարովին ու դա կգցեն հայերի վրա» : Իրավիճակից դուրս գալու միակ ելքը Տեր-Թադևոսյանը տեսնում է նրա մեջ, որ Հայաստանը կարողանա մի քանի քայլ առաջ հաշվարկել Ադրբեջանի բոլոր քայլերը և թույլ չտա այլևս նման դեպքեր : ![]() Գուրգեն Մարգարյան 2004 թ. փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարում է Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ,Գործընկերություն հանուն խաղաղությանե ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ես ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել...Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, եւ այստեղ ես իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաեւ երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարեւում էինք, այսինքն` նրանք էին բարեւում, սակայն ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով եւ ժպտացին մեր երեսին: Այդ պահին ես որոշեցի սպանել նրանց, այսինքն լուսադեմին կտրել նրանց գլուխները»: Partner news ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին «Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը Partner news |