Շախմատի Օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթել է Ուզբեկստանին 5 սեպտեմբերի 2012 - 21:42 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում ընթացող Շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի 8-րդ տուրում այսօր հանդիպել են Հայաստանի և Ուզբեկստանի հավաքականները: Հանդիպումն ավարտվել է Հայաստանի հավաքականի հաղթանակով` 3:1: Հանդիպման վերջնական արդյունքը որոշվել է 4-րդ խաղատախտակի վրա, որտեղ Գաբրիել Սարգսյանը սև խաղաքարերով հաղթանակ է տարել Անդրեյ Կվոնի նկատմամբ: Շախմատիստները խաղացել են 5 ժամ, խաղն ավարտվել է 61-րդ քայլին` հայ շախմատիստի հաղթանակով: Սարգսյանը վաստակել է Հայաստանի հավաքականի համար կարևոր միավոր և խոշոր հաշվով հաղթանակ պարգևել: Մինչ այդ Մարատ Ջումաևի նկատմամբ հաղթանակներ էր տարել Վլադիմիր Հակոբյանը: Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսիսյանը ոչ ոքի էին խաղացել, համապատասխանաբար, Ռուստամ Կասիմջանովի և Անտոն Ֆիլիպովի հետ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |