Նավթի գները բարձրացել են ԵԿԲ ղեկավարի հայտարարությունների և ԱՄՆ-ից տվյալների ֆոնին![]() 7 սեպտեմբերի 2012 - 09:53 AMT PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները հինգշաբթի օրվա սակարկությունների արդյունքով աճել են ԵԿԲ ղեկավար Մարիո Դրագայի հայտարարությունների ֆոնին այն մասին, որ կարգավորիչը մտադիր է իրականացնել եվրագոտու պրոբլեմային երկրների պետական պարտատոմսերի գնում, ինչպես նաև ԱՄՆ վիճակագրական տվյալների ֆոնին: Ամերիկյան WTI (Light Sweet Crude Oil) թեև նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը սակարկությունների ավարտին աճել է 0,17 դոլարով` մինչև մեկ բարելի համար 95,53 դոլար: Brent տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,4 դոլարով` մինչև մեկ բարելի համար 113,49 դոլար: Դրագայի խոսքով, ԵԿԲ-ն ձեռք կբերի միայն եվրագոտու այն երկրների պարտատոմսերը, որոնք կատարում են մակրոտնտեսական և այլ պայմաններ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |