Արամ Պաչյանի «Ռոբինզոն և 13 պատմվածք» գիրքը վերահրատարակվելու է

Արամ Պաչյանի «Ռոբինզոն և 13 պատմվածք» գիրքը վերահրատարակվելու է

PanARMENIAN.Net - Շուտով կվերահրատարակվի Արամ Պաչյանի «Ռոբինզոն և 13 պատմվածք» գիրքը: Այն առաջին անգամ տպագրվել է 400 օրինակով, 2011 թվականին: Երիտասարդ հեղինակի գիրքն այն ժամանակ վաճառվեց շատ կարճ ժամանակահատվածում:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում արձակագիրն ասաց, որպայմանագիր է կնքել «Անտարես» հրատարակչության հետ: Այդ պայմանագրով արդեն լույս է տեսել նրա «Ցտեսություն Ծիտ» վեպը և երկրորդ գիրքը լինելու էպատմվածքների ժողովածուն, որը վերահրատարակվում է:

Վաճառքի հաջողության մասին հարցին հեղինակը պատասխանեց. «Քանի որ առաջին հրատարակության տպաքանակը ավարտվել է, և կան ընթերցողներ, ովքեր ցանկություն ունեն ընթերցելու ու ձեռք բերելու ժողովածուն, որոշեցինք վերահրատարակել: Գրքի հաջողության մասին որևէ բան ասել չեմ կարող, պարզապես ես շարունակում եմ երազել ու հավատալ նրան , որ «Ռոբինզոնը» ընթերցողի համար լինի էսթետիկական, ինտելեկտուալ, էմոցիոնալ հաճույքի ակնթարթ»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---