Հայաստան- Մալթա. Առաջին կեսից հետո խաղի հաշիվը դեռ չի բացվել

Հայաստան- Մալթա. Առաջին կեսից հետո խաղի հաշիվը դեռ չի բացվել

PanARMENIAN.Net - Վալետայի «Տա Կալի» մարզադաշտում ավարտվեց Մալթա- Հայաստան ֆուտբոլային հանդիպման առաջին խաղակեսը:

Աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղը հայ ֆուտբոլիստները սկսեցին ակտիվորեն: Առաջին իսկ րոպեներից նրանք նախաձեռնությունը վերցրին իրենց ձեռքը և սկսեցին կազմակերպել մի շարք գրոհներ:

Հանդիպման 17 րոպեին հայ ֆուտբոլիստները կարող էին բացել խաղի հաշիվը. Հենրիկ Մխիթարյանը մուտք գործեց տուգանային հրապարակ և փոխանցում կատարեց Յուրա Մովսիսյանին, վերջինս էլ գնդակը թողեց Լևոն Հայրապետյանին: Սակայն Հայրապետյանը չկարողացավ գրավել մրցակցի դարպասը:

Այս գրոհից հետո Հայաստանի ընտրանին սկսեց էլ ավելի կազմակերպված ու արագ գործել, սակայն վտանգավոր գրոհներ չէր հաջողվում կազմակերպել:

Իսկ 30-րդ րոպեին Մարկոս Պիզելլին հեռահար հարվածով փորձեց գրավել դարպասը, սակայն հանդիպման գլխավոր մրցավարն այն չհաշվեց, և հաշիվը մնաց նույնը` 0:0:

Ու չնայած տարածքային հսկայական առավելությանը, Հայաստանի թիմն առաջին խաղակեսում այդպես էլ չկարողացավ գոլի հեղինակ դառնալ: Թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---