Հայաստանի հավաքականը երրորդ անգամ դարձել է Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն

Հայաստանի հավաքականը երրորդ անգամ դարձել է Շախմատի համաշխարհային  Օլիմպիադայի չեմպիոն

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-ին Ստամբուլում կայացել է Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի վերջին տուրը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը հանդիպել է Հունգարիայի հետ: Մեդալներ նվաճելու համար Հայաստանին անհրաժեշտ էր միայն հաղթանակ, քանի որ Չինաստանի և Ռուսաստանի հավաքականների հետ 17 միավորով կիսում էր 1-3 հորիզոնականները:

Առաջինն ավարտվել է հավաքականների առաջին համարների պարտիան: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով Օլիմպիադայում ամենաբարձր վարկանիշն ուներ, սև խաղաքարերով ոչ ոքի է խաղացել Պետեր Լեկոյի հետ:

Ոչ ոքի է ավարտվել նաև Գաբրիել Սարգսյան և Ֆերենց Բերկեշի պարտիան: Սարգսյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով, սակայն չկարողացավ Հայաստանի հավաքականի համար միավոր վաստակել:

Հայաստանի հավաքականի երկրպագուներին ուրախացրեց Սերգեյ Մովսիսյանը, ով սպիտակ խաղաքարերով հաղթանակ տարավ Զոլտան Ալմասիի նկատմամբ: Շախմատիստները խաղացել են ավելի քան 4 ժամ:Հաղթանակ է տարել Մովսիսյանը, և Հայաստան-Հունգարիա հանդիպման հաշիվը դարձել է 2:1:

Վլադիմիր Հակոբյանի և Յուդիտ Պոլգարի միջև պարտիան շարունակվել է մինչև 94-րդ քայլը, սկայան հանդիպումն ավարտվել է ոչ ոքի:

Այսպիսով Հայաստանը հաղթանակ է տարել 2,5:1,5 հաշվով և Ռուսաստանի հավաքականի շրջանցել ըստ լրացուցիչ ցուցանիշների: Հայաստանի շախմատիստները 3-րդ անգամ դարձել են Շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոններ:

Ռուսաստանը նվաճեց արծաթե, Ուկրաինան` բրոնզե մեդալներ:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկու անգամ Օլիմպիական չեմպիոն է դարձել 2006 և 2008 թթ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---