10 սեպտեմբերի 2012 - 12:05 AMT
Ճապոնիայի վարչապետը հայտարարել է, որ կձգտի վերընտրվել իշխող կուսակցության առաջնորդի պաշտոնում

Ճապոնիայի վարչապետ Եսիխիկո Նոդան սեպտեմբերի 10-ին պաշտոնապես հայտարարել է, որ կհասնի վերընտրության սեպտեմբերի 21-ին կայանալիք Ճապոնիայի Դեմոկրատական կուսակցության (ՃԴԿ) նախագահի ընտրություններում:

ՃԴԿ նախագահի պաշտոնին, որն ընտրվում է 3 տարով, հավակնում են կուսակցության ևս երեք ականավոր գործիչներ: Սակայն, ինչպես կարծում են դիտորդները, նրանք հատուկ հեռանկարներ չունեն: Գալիք ընտրությունների գլխավոր ինտրիգը նրանում է, թե որքան համոզիչ կլինի կուսակցության ներկա նախագահ և վարչապետ Նոդայի հաղթանակը և որքանով նա կկարողանա ամրապնդել իր քաղաքական ազդեցությունը: