ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ԹՈՒՐՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՍՏԻԱՐԱԿՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՄԵՐԺՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՀԱՆՐԱՅԻՆ ԸՆԿԱԼՄԱՆ ԻՆԵՐՑԻԱՆ ԴԺՎԱՐ Է ՀԱՂԹԱՀԱՐԵԼ

PanARMENIAN.Net - «Խոսելով Հայոց ցեղասպանության մասին` պետք է ի նկատի ունենանք XIX դարի վերջը եւ XX դարի սկիզբը: 1915 թվականի իրադարձությունները Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության առավել խոշոր եւ ողբերգական հատվածն է»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում: Հասարակական ընկալման իներցիան չափազանց դժվար է հաղթահարել: «Սակայն Թուրքիայի ձգտումը ԵՄ ենթադրում է հասարակության ավելի մեծ թափանցիկություն, տեղեկատվության հասանելիություն, բարդ հարցերի քննարկման հնարավորություն: Իսկ դրանք հենց այն պարագաներն են, որոնց միջոցով էլ ձեւավորվում է սեփական պատմության օբյեկտիվ գնահատականը: Զգուշավոր լավատեսություն ես այնուամենայնիվ ունեմ»,-նշել է նա, ավելացնելով, որ Թուրքիան ակտիվացրել է ջանքերը Ցեղասպանության խնդրի վերաբերյալ «հակաքարոզչություն» իրականացնելու ուղղությամբ: «Սակայն ես համոզված եմ, որ արդյունքը նրանց սպասումների ճիշտ հակառակն է լինելու»,-ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը:


 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---