Սեպտեմբերի 30-ից Apple-ը կդադարի սատարել Ping երաժշտական ուղղվածությամբ սոցցանցին

Սեպտեմբերի 30-ից Apple-ը կդադարի սատարել Ping երաժշտական ուղղվածությամբ սոցցանցին

PanARMENIAN.Net - Apple ընկերությունն ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ին կդադարի սատարել Ping երաժշտական ուղղվածությամբ սոցցանցին դրա գործարկումից երկու տարի անց: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին ասվում է Apple հաղորդագրությունում:

«Սեպտեմբերի 30-ից Ping-ը փակվում է: Շնորհակալություն Ping-ի հանդեպ ձեր հետաքրքրության համար: Մենք այլևս չենք ընդունում նոր օգտագործողներ»,- նման հաղորդագրություն է հայտնվել Ping-ում:

Ping ծառայությունը, որի շրջանակներում օգտատերերը կարող էին ընկերներ ներգրավել և տեսնել, թե ինչ երգեր են ներբեռնվել և լսվել, հայտնվել է iTunes ծրագրի 10-րդ տարբերակում, նախատեսված մուլտիմեդիական կոնտենտի հետ աշխատանքի համար, 2010-ի սեպտեմբերին:

Apple-ի ղեկավար Թիմ Կուկը խոստովանել է Ping անհաջողությունը այս տարվա գարնանը կայացած D10 համաժողովում, նշելով, որ օգտատերերը չեն ցանկացել ժամանակ ծախսել ծառայության վրա, գրում է All Things Digital-ը:

Apple –ի սոցիալական մշակումները հետագայում կիրացվեն շուկայի առաջատարներ Facebook-ի և Twitter-ի հետ գործընկերության միջոցով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---