Կուրատորը Ջոն Էվերետ Միլլեի նկարում գտել է մի քանի ֆալոսային խորհրդանիշ

Կուրատորը Ջոն Էվերետ Միլլեի նկարում գտել է մի քանի ֆալոսային խորհրդանիշ

PanARMENIAN.Net - Նախառաֆայելյան շրջանի նկարիչ Ջոն Էվերետ Միլլեի «Իզաբելլա» նկարում բրիտանական պատկերասրահի կուրատոր Թեյթ Քերոլ Ջեյկոբին նկատել է ֆալոսային խորհրդանիշ: Ինչպես գրում է The Independent-ը, Ջեյկոբին դրա վրա ուշադրություն է դարձրել նկարի ուսումնասիրությունից հետո, որը դարձել է «Նախառաֆայելյան շրջանի. վիկտորիանական ավանգարդ» ցուցահանդեսի ցուցանմուշը:

Կտավի առաջնային մասում պատկերված է տղամարդ ձգված աջ ոտքով, որը փորձում է հասնել շանը: Նա ձեռքում պահում է ընկույց կոտրելու ունելիք, որից սեղանի վրա ընկնում է ֆալոսի տեսքով ստվեր: Նման կերպ տպավորություն է ստեղծվում է, որ տղամարդը գրգռված է:

Կուրատորը ենթադրում է, որ ստվեր կարող է ստեղծել ոչ թե ընկույզկոտրիչը, այլ ինքը հերոսը: Բացի դրանից, ֆալոսի պատկեր Ջեյկոբին տեսնում է նաև տղամարդու ձգված ոտքի մեջ: Կուրատորի կարծիքով, Միլեն դիտավորյալ նման կերպարներ է ստեղծել, որոնք պետք է ստիպեն դիտողին նորովի ընկալել վիկտորիանական դարաշրջանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---