Ստեփան Սաֆարյան. Հայաստանը պետք է խուսափի Սաֆարովի գործի հետ կապված ցանկացած արկածախնդրությունից

Ստեփան Սաֆարյան. Հայաստանը պետք է խուսափի Սաֆարովի գործի հետ կապված ցանկացած արկածախնդրությունից

PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է խուսափի ցանկացած արկածախնդրությունից Սաֆարովի գործի հետ կապված, մասնավորապես, Ադրբեջանի հանդեպ դիվերսիոն գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը տարածաշրջանում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա, ադրբեջանա-թուրքական տանդեմը հենց դրան է սպասում Երևանից՝ իրավիճակի սրման մեղքը Հայաստանի վրա բարդելու համար:

Սաֆարյանը նշել է, որ ադրբեջանցիների տարածած իբր թե ԱՍԱԼԱ-ի նամակը կամ ադրբեջանցի դիվանագետների հասցեին իբր հնչող գոյություն չունեցող սպառնալիքները նույնպես նպատակ ունեն փոխելու միջազգային հանրության վերաբերմունքը Հայաստանի հանդեպ:

Սաֆարյանը չի կարծում, թե ԱԺ-ի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը, ինչն առաջարկում է «Ժառանգությունը», կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում, նոր պատերազմի առիթ տալ կամ միջազգայիօն հանրության կողմից Հայաստանի դատապարտման պատճառ հանդիսանալ:

Ըստ նրա, ԼՂՀ անկախության ճանաչման դեպքում միջազգային հանրությունը կարող է քննադատել Հայաստանին, սակայն, դա դատապարտում չի լինի, ինչն անպայման կհաջորդի եթե Սաֆարովի գործին ի պատասխան ձեռնարկվեն արկածախնդրային ռազմական կամ դիվերսիոն գործողություններ:

Սաֆարյանը նաև հավելել է, որ եթե հայկական կողմը ոչինչ չանի, այլ կրկին հանգիստ քննարկի Մադրիդյան սկզբունքները, «պատերազմի հավանականությունը, հավատացեք, ավելի մեծ կլինի»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---