Եվրախորհրդարանը կոչ է անում ակտիվացնել սիրիական խնդրի լուծմանն ուղղված գործողությունները

Եվրախորհրդարանը կոչ է անում ակտիվացնել սիրիական խնդրի լուծմանն ուղղված գործողությունները

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանը պնդում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է հրաժարական տա և պահանջում է միջազգային հանրությունից ակտիվացնել սիրիական խնդրի լուծմանն ուղղված գործողությունները, ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը:

Այսօր Սիրիայի գծով բանաձև ընդունած ԵԽ վեհաժողովի պատգամավորները վճռականորեն դատապարտել են «Ասադի ռեժիմի կողմից ուժի ոչ ընտրվի կիրառումը քաղաքացիական բնակչության դեմ, կանանց ու երեխաների սպանությունները, գյուղերում զանգվածային գնդակահարությունները», հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Խորհրդարանականները, մասնավորապես, կոչ են անում Ասադի ռեժիմին չխոչընդոտել հումանիտար կազմակերպությունների մուտքը Սիրիա:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---