Փարիզում թուրքերն ու ադրբեջանցիները հանրահավաք կանցկացնեն Հայաստանի դեսպանատան առջև![]() 18 սեպտեմբերի 2012 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Մի քանի թուրքական և ադրբեջանական կազմակերպություններ բողոքի ակցիա կանցկացնեն Փարիզում Հայաստանի դեսպանատան առջև: Ցույցը կազմակերպել է Ֆրանսիայի թուրքական ֆեդերացիան` Նիդեռլանդների և Գերմանիայի ադրբեջանական լոբբի աջակցությամբ: Ինչպես հաղորդում է ֆրանսիացի լրագրող Ժան Էկիյանը, ակցիան նախաձեռնվել է ի պատասխան Իլհամ Ալիևի կատարելիք այցի առնչությամբ Փարիզում Ադրբեջանի դեսպանատան առջև Ֆրանսիայի հայկական համայնքի կազմակերպած ցույցի: Նախագահ Ալիևը մասնակցելու է Լուվրում «Իսլամի արվեստը» ցուցահանդեսի շնորհանդեսին, ինչպես նաև հանդիպելու է գործունյա շրջանակների ներկայացուցիչներին: Նախատեսվում է նաև նրա հանդիպումը նախագահ Ֆրանսուա Օլլանդի հետ` չնայած Ֆրանսիայի հայկական համայքնի բողոքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |