Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկությունում խփվել է 345 գոլ

Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկությունում խփվել է 345 գոլ

PanARMENIAN.Net - 2011-12 խաղաշրջանի ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մասին տեխնիկական

հաշվետվությունը ուշադրություն է դարձնում անցած խաղարկության մարտավարական միտումներին, ինչպես նաև հատկապես աչքի ընկած ֆուտբոլիստներին և մարզիչներին:

Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկությունում խփվել է ընդամենը 345 գոլ, ինչը 10-ով քիչ է, քան 2010/11 խաղաշրջանում, բայց 25-ով ավեի, քան 2009/10 խաղաշրջանում: Գնդակների գրեթե 78 տոկոսի դեպքում խաղից դուրս վիճակ չի եղել:

«Ստանդարտներից» հետո խփված գոլերի քանակը նվազել է և կազմել 76 երկու նախորդ խաղաշրջանի 82-ի համեմատ: 11-մետրանոց հարվածների թիվը 2009/10 սեզոնում 14-ից աճել է մինչև 2011/12 սեզոնում 28:

Հաշվետվությունում պարունակվում է նաև հարուստ վիճակագրական նյութ, կազմված Չեմպիոնների լիգայի տեխնիկական դիտորների կողմից և նրանց կողմից ընտրված անցած խաղաշրջանի լավագույն գոլերը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---