Աշխարհի երիտասարդական առաջնությունում հանդես կգան 6 հայ ծանրորդներ18 սեպտեմբերի 2012 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Սլովակիայի Կոշիցե քաղաքում սեպտեմբերի 16-22-ը ընթանում է երիտասարդների ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանն առաջնությունում ներկայացնում են 6 ծանրորդներ: Նրանցից առաջինը հանդես կգա Արամ Համբարձումյանը: Նա մինչև 56 կգ քաշային կարգում մրցագորգ դուրս կգա այսօր` սեպտեմբերի 18-ին: Սեպտեմբերի 20-ին հանդես կգա Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր Վարդան Միլիտոսյանը (69 ք/կ), իսկ սեպտեմբերի 21-ին` Դավիթ Թաթոյանը և Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը (77 ք/կ): ԵԱ բրոնզե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը և Նարեկ Հովհաննիսյանը ելույթ կունենան սեպտեմբերի 22-ին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը |