ԱՐՄԵՆԱԼ-ը հաջողությամբ ներդնում է ՌՈՒՍԱԼ-ի արտադրական համակարգը19 սեպտեմբերի 2012 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը էապես բարձրացրեց ՌՈՒՍԱԼ-ի արտադրական համակարգի ներդրման արդյունավետությունը: 2012 թ. առաջին կիսամյակում գործարանի աշխատակիցները առաջարկել են 210 կայզեն` կատարելագործումներ աշխատատեղերում, որոնք կարող են իրականացվել առանց ֆինանսական ներդրումների` բացառապես ներքին պահուստների հաշվին: Ողջ 2011 թ. արդյունքներով այս ցուցանիշը կազմում էր 360 կայզեն: Բացի այդ, արտադրական համակարգի շրջանակներում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ԱՐՄԵՆԱԼ-ում մշակվել է 22 նախագիծ` շուրջ 80 հազար դոլար ակնկալվող ընդհանուր տնտեսական արդյունավետությամբ: Առավել նշանակալիների թվում են` սառեցնող քսահեղուկի զտման ցիկլերի կրճատման, խնայողական օգտագործման, փայլաթիթեղի հատման մեքենայի պարապուրդների նվազեցման և այլ նախագծերը: ԱՐՄԵՆԱԼ-ի տեխնիկական մասնագետների և բանվորների ակտիվությունն արժանացավ ՌՈՒՍԱԼ-ի արտադրության զարգացման գծով տնօրենի`Դմիտրի Բոնդարենկոյի բարձր գնահատականին. «Երևում է, որ գործարանը զարգանում է, իսկ ամենակարևորը`մարդիկ են զարգանում: Նրանք դառնում են ավելի ու ավելի շահագրգիռ իրենց աշխատանքի հանդեպ` ինչ են անում և ինչպես: Մեզ մոտ մեծ է պահեստային ներուժը, բայց եթե մարդիկ անձամբ շահագրգիռ չլինեին դրա բացահայտմամբ, ապա միայն ուսուցմամբ մենք չէինք հասնի նման արդյունքների»: ՌՈՒՍԱԼ-ի արտադրական համակարգի հայեցակարգը հիմնված է Ճապոնիայի ավտոմեքենաշինական ձեռնարկություններում մշակված սկզբունքների վրա, որ հետագայում հաջողությամբ կիրառվել է աշխարհի խոշորագույն ընկերություններում: ՌՈՒՍԱԼ Միացյալ ընկերությունը դարձավ Ռուսաստանում արտադրական համակարգի ներդրման նախաձեռնողը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել է Նախաքննությունը շարունակվում է Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Կալյուրանդ․ Եվրախորհրդարանը դեռևս 1987–ին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին»,–գրել է նա |