Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան Մոսկվայում

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան Մոսկվայում

PanARMENIAN.Net - Ռուսաստանը հաղթել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի ընտրությունների անցկացման մրցույթում, որոնք պետք է անցկացվեն Մոսկվայում 2013-ի մայիսին:

IWF նախագահի, փոխնախագահների և գործադիր կոմիտեի անդամների ընտրության մրցույթին մասնակցել են յոթ երկրներ, որը տեղի է ունեցել Սլովակիայի Կոշիցե քաղաքում: Երկրորդ փուլում մեկ ձայնի առավելությամբ Ռուսաստանը հաղթել է Թայլանդին:

Ռուսաստանի Ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավարությունը որպես նախնական նշել է ամսաթիվ մայիսի 16-19-ին: IWF ղեկավարության ընտրություններն անցկացվում են չորս տարին մեկ անգամ: Տվյալ պահին կազմակերպությունը ղեկավարում է Թամաշ Այանը, ով այդ պաշտոնը զբաղեցնում է 2001-ից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---