Սևաստոպոլի 2-րդ միջազգային կինոփառատոնի լավագույն լիամետրաժ դեբյուտ է ճանաչվել Արտակ Իգիթյանի ֆիլմը19 սեպտեմբերի 2012 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Սևաստոպոլի 2-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփել է արդյունքները: Կինոփառատոնի մրցույթի մեջ մտել են կինոնկարներ, որոնք հաջողությամբ ցուցադրվել են աշխարհի ամենահեղինակավոր փառատոններում` Ուես Անդերսոնի «Լիալուսնի թագավորությունը», Կառլ Մարկովիցի «Շնչառությունը», Ռենատ Գազիզովի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» անիմացիոն ֆիլմը, Ալեքսեյ Բալաբանովի «Ես էլ եմ ուզում», Գեորգի Փարաջանովի «Բոլորը գնացել են», Միխայել Հանեկեի «Սերը» և այլն: Հիմնական մրցույթի ժյուրին գլխավորել է կինոպրոդյուսեր Մարկ Բիկինդոուն ԱՄՆ-ից, ով ասել է մամլո ասուլիսում, որ մեծ հաճույքով է ընդունել այդ առաջարկը: Դեբյուտների մրցույթի ժյուրին գլխավորել է ռուս դերասանուհի Տատյանա Լյուտաևան: Այն կազմված է եղել տարբեր երկրների 20 ֆիլմերից: Լավագույն լիամետրաժ դեբյուտ ֆիլմի համար մրցանակը հանձնվել է Արտակ Իգիթյանի «Վանա ծովուն արշալույսը» կինոնկարին (Հայաստան/Ֆրանսիա): Մրցանակը հանձնելով ռեժիսորին` ժյուրիի նախագահ Տատյանա Լյուտաևան ասել է, որ այդ ֆիլմը դիտելուց հետո, որը շատ սրտառուչ և քնքշությամբ պատմում է ընտանեկան արժեքների մասին, նա ցանկացել է շտապ զանգահարել դստերը և փաղաքշել որդուն, ում հետ ժամանել է կինոփառատոն: Հիմնական մրցույթի ժյուրիի հատուկ մրցանակը հանձնել են Ալեքսեյ Ֆեդորչենկոյին «Այն աշխարհը» ֆիլմի համար: Լավագույն ռեժիսուրայի համար մրցանակին արժանացել է ամերիկացի Ուես Անդերսոնը «Լիալուսնի թագավորությունը» ֆիլմի համար: Փառատոնի գրան-պրին ստացել է Միխայել Հանեկեի «Սերը» ֆիլմը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |