Ուկրաինական Սումի քաղաքում կբացվի հայկական եկեղեցի և հայկական դպրոց

Ուկրաինական Սումի քաղաքում կբացվի հայկական եկեղեցի և հայկական դպրոց

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 18-ին Ուկրաինայի Սումի քաղաքում տեղի է ունեցել «Ուկրաինայի հայերի միության» արտագնա նիստը, որին մասնակցել են միության ղեկավարները, Սումիի նահանգապետ Յուրի Չմիրը, Սումիի շրջկենտրոնի ղեկավար Գենադի Մխայլենկոն և այլոք, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ, պատվավոր հյուրեր, հայտնում է Analitika.at.ua-ն:

Նիստում ի շարս այլ հարցերի քննարկվել է մասնավորապես կիրակնօրյա դպրոց բացելու և հայկական եկեղեցի կառուցելու հնարավորությունը:

Ավելի ուշ նահանգապետ Յուրի Չմիրը շրջկենտրոնի քաղաքապետին հանձնարարեց լուծել կիրակնօրյա հայկական դպրոցի տեղակայման հարցը թիվ 18 դպրոցում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---